ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ինչո՞ւ այդքան դաժան, պարոն Քոչարյան

Ինչո՞ւ այդքան դաժան, պարոն Քոչարյան
13.11.2012 | 21:24

Ուրիշ կերպ չէր էլ լինելու. Քոչարյանը, որպես օրինաչափություն, հարցազրույց պետք է տար, երբ Սերժ Սարգսյանն Արևմուտքի կենտրոնում պատասխանում էր հարցին. արդյո՞ք Հայաստանը սատարում է Ասադի վարչակազմին:

Արժե՞ բացատրել նույն Արևմուտքին, թե ինչու էր Հայաստանն իր օրերում սատարում Վրաստանին. իսկ այսօր էլ` Սիրիային: Ու խնդիրը միայն տարածաշրջանային չէ: Խնդիրը նույնիսկ պայթող երրորդ համաշխարհայինում այս տարծաշրջանում մեր` թնդանոթի միս դառնալը չէ: Երբ արդեն իսկ այս պահին կայացած, Սուրիո անապատներով անցած, նույն Թուրքիո Եղեռնից մահապուրծ հայոց հոծ համայնքն է արդեն թնդանոթի միս` այլոց պատերազմում, Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը
«պարտավոր» էր պատասխան տալ «լուսավոր» Եվրոպային, թե ինչու է սատարում ահագին լուսավոր տղա Ասադի ռեժիմին այն պահին, երբ իր թիկունքում ուներ իր երկրի երկու նախագահների դառը շունչը. չբավարարված ամբիցիաները, նենգությունն ու անհայրենիքությունը, ընդ որում, չմոռանանք, որ նրանցից մեկի բուն հայրենիքը հենց Սիրիան է, ու մեկ բառ առ այսօր չլսեցինք վերջինիս կողմից յուր ծննդավայրի հետ կապված, զի Քոչարյանի հետ զբաղված են ՀԺԿ գրասենյակում բանակցելով`«ֆեոդալներին» մերժող օրենքի շուրջ:
Ի դեպ. ինչո՞ւ այդքան դաժան գտնվեց Քոչարյանը Գագոյի հանդեպ, նրան բառացիորեն անվանելով ֆեոդալ. վրե՞ժ է լուծում Գագոյից Հովիկի հետ խաղալու, իրեն այդ խաղում աուդսայդեր դարձնելու համար:
Առայժմ այսքանը. հարցազրույցի ողջ քաղաքական բլոկի մասին` «վերջին դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ